Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը մեկնարկեց «Հայր մեր» աղոթքով, ապա հնչեց ՀՀ օրհներգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի քաղաքապետարանում այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը:

Հատուկ նիստը սկսվեց «Հայր մեր» աղոթքով, ապա հնչեց ՀՀ օրհներգը։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին կոմկուսի ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրիի համայնքապետ։

33 հոգանոց ավագանու կազմից նիստին ներկա էր 18-ը․ Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկեցին ընդդիմադիր ուժերը՝ «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնքը» և «Մայր Հայաստան»-ը։ Ընտրություններին ամենաշատ ձայներ ստացած, բայց 14 մանդատով միանձնյա իշխանություն չձևավորած Սարիկ Մինասյանն ու թիմը բոյկոտել էին ավագանու անդրանիկ նիստը։ Բացի ՔՊ-ից, նիստը բոյկոտել էր նաև ավագանու մանդատից հրաժարված, «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տղան՝ Կարեն Գրիգորյանը։ Բայց, այդուհանդերձ, Մարտուն Գրիգորյանը պահեց խոստումը և դաշինքի մյուս անդամները 5 ձայնով օգնեցին ընդդիմադիրների շարքում առավելագույն քվեներ հավաքած Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու հարցում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։