Եռակողմ ձևաչափում համագործակցության վերսկսումը կնպաստեր Հարավային Կովկասում խաղաղության և բարօրորության հաստատմանը․ Զախարովա

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Բաքուն ու Երևանը երբեք այդքան մոտ չեն եղել խաղաղությանը, ինչպես այսօր, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Նա նշել է, որ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունները պահպանում են իրենց ակտուալությունը։

«Եռակողմ ձևաչափում ամբողջական համագործակցության շուտափույթ վերսկսումը կնպաստեր խաղաղության ու  բարօրորության հաստատմանը Հարավային Կովկասում։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք օգնել հայ և ադրբեջանցի գործընկերներին բոլոր առանքային ուղղություններով։ Մենք հիանալի մշակումներ ունենք տրասպորտային ու տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով սահմանների սահմանզատման ու սահմանագծման հարցում»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ իրենց մասնագետներն այդ ոլորտում լավագույններից են հետխորհրդային տարածքում և եզակի  քարտեզագրական նյութեր ունեն, որոնք կարող են օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում  կուտակված հարցերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի