«Նախիջևանի հետ անարգել հաղորդակցության հարցը դեռևս լուծված չէ». Բայրամով

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը մարտին ավարտվել է, և Ադրբեջանը հնարավորություն է ունեցել ևս մեկ անգամ քննարկելու Հայաստանի հետ գործընթացի վերջնական ավարտի վերաբերյալ իր ակնկալիքները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ես նշել եմ Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների, ինչպես նաև Մինսկի խմբի վերացման անհրաժեշտությունը։ Սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է, սակայն հաղորդակցությունների բացման հարցը դեռևս չլուծված է մնում։ Նշվել է նաև այն մասին, որ դեռևս չի ապահովվել Նախիջևան անարգել մուտքը»,- ասել է Բայրամովը Բաքվում Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ սահմանազատման գործընթացում պետական ​​հանձնաժողովների միջև շփումները շարունակվում են, սպասվում է, որ այն կշարունակվի առաջիկա ամիսներին։

«Ադրբեջանը լավատեսորեն է տրամադրված այս գործընթացի նկատմամբ։ Մեկ այլ խնդիր է երկրների միջև հաղորդակցությունների բացումը։ Կա նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության թեման։ Այս հարցի շուրջ երկար ժամանակ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Դժբախտաբար, մինչ օրս գործնական արդյունքներ չեն գրանցվել։ Հաղորդակցության ապաշրջափակումից բացի՝ Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցություն հաստատելու հարցում։ Որովհետև չկա այնպիսի բան, որ մեկ երկիրը բաժանվի երկու մասի։ 2020 թվականին Հայաստանը պարտավորություն է ստանձնել անխոչընդոտ հաղորդակցության հետ կապված, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Դա պետք է լինի այնպիսի պարտավորություն, որ ապագայում Հայաստանի օրենսդրությունում փոփոխությունները չկարողանան փոխել այս իրավիճակը ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ, ո՛չ էլ միջնաժամկետ հեռանկարում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ նշելով, թե Ադրբեջանի համար Նախիջևանի հետ հաղորդակցությունը պետք է լինի անարգել, չպետք է որևէ խոչընդոտ լինի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի