Թուրքիայում վիճում են, թե Հայոց ցեղասպանության ժխտման գործում ով է ավելի շատ ջանք թափել

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրք քաղաքական գործիչների միջև կոնֆլիկտ է առաջացել այն հարցի շուրջ, թե ով է ավելի շատ ջանք թափել Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար. փոխանցում է ermenihaber-ը:

Մասնավորապես Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները» հերքվել են «Թուրքական պատմագիտական ընկերության», նմանատիպ պետական կառույցների և թուրք դիվանագետների ջանքերի շնորհիվ։

Իսկ հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի գլխավորած «Vatan» կուսակցության ներկայացուցիչները՝ Ֆերիթ Իլսևերը և Յունուս Սոները, համատեղ մամուլի ասուլիսում խիստ քննադատության են ենթարկել Օքթային այդ հայտարարության համար։

Իլսևերի խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) նմանատիպ հայտարարություններով մի կողմից անտեսում է եվրադատարանում (ՄԻԵԴ) թուրքական կողմի տարած հաղթանակը, մյուս կողմից՝ թաքցնում է Հայոց ցեղասպանության հարցը տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնող իրական ուժի ով լինելու փաստը։

Ըստ նրա՝ թեև Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող ուժը համարվում է հայկական սփյուռքը, այնուամենայնիվ, իրականում խարհրդարաններում ճանաչման բանաձևերի հայտնվելուն նպաստում է ԱՄՆ-ն, որը ցանկանում է Թուրքիան աշխարհին ներկայացնել որպես ցեղասպանագործ պետություն և պառակտել այն։

Իլսևերը նաև մեղադրել է ԱԶԿ-ին՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար երկար ժամանակ ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի դեմ պայքարող Դողու Փերինչեքին չսատարելու, ավելին՝ այդ պայքարի ընթացքում Փերինչեքին հնարավոր բոլոր ճանապարհներով խանգարելու մեջ։

Թուրք գործչի կարծիքով Հայոց ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելու վերաբերյալ ԱԶԿ-ի դիրքորոշումն իրականում Թուրքիայի անվան համար պայքարից խուսափելու հետևանք է։ Իսկ 2005թ․ ԵՄ շրջանակային պայմանագիրը ստորագրած ԱԶԿ-ն ըստ էության այդ փաստաթղթով ընդունել է Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ «Vatan» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը 2005թ․ Շվեյցարիայում մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» էր անվանել։ Այս հայտարարության համար Շվեյցարիայի դատարանը 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Սակայն Փերինչեքը Շվեյցարիայի դեմ հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ, ի վերջո, 2015թ․ որոշում կայացրեց ի օգուտ Փերինչեքի՝ նրա հայտարարությունը արդարացնելով խոսքի ազատության իրավունքով։ ՄԻԵԴ-ի այս վճիռը թուրքական կողմը ընդունեց որպես հաղթաթուղթ՝ ժխտողական քաղաքականության արդարացնելու և տարբեր երկրներում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքների դեմ պայքարելու համար։