Ո՛չ չափազանց լավատես ենք, ո՛չ էլ հոռետեսորեն ենք տրամադրված․ Իրանի հոգևոր առաջնորդը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Մենք ո՛չ չափազանց լավատես ենք, ո՛չ էլ չափազանց հոռետես այս բանակցությունների հարցում»,- այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ  Ալի Խամենեին՝ անդրադառնալով շաբաթ օրը Օմանում կայացած Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլին,- գրում է Mehr գործակալությունը։

Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է, որ երկրի խնդիրները չպետք է կապվեն բանակցությունների հետ։

«Մենք ո՛չ չափազանց լավատես ենք, ո՛չ էլ չափազանց հոռետես այս բանակցությունների հարցում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ դա որոշում է և քայլ, որը ձեռնարկվել և լավ է իրականացվել առաջին փուլերում։

«Իհարկե, մենք շատ հոռետեսորեն ենք տրամադրված մյուս կողմի նկատմամբ, բայց լավատեսորեն ենք տրամադրված մեր սեփական հնարավորությունների նկատմամբ»,-ասել է Խամենեին։

Ալի Խամենեին ասել է, որ Միացյալ Նահանգների հետ ներկայիս բանակցությունների առաջին քայլերը բավարար են ընթացել։ Նա կոչ է արել պաշտոնյաներին շարունակել բանակցությունները նմանատիպ զգուշությամբ։

Հիշեցնենք, որ առաջին փուլի բանակցությունները ԱՄՆ-ի ու Իրանի միջև տեղի էին ունեցել ապրիլի 12-ին։ Իրանական կողմից բանակցել արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Այսօր ավելի վաղ էլ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Օմանում ապրիլի 19-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի