Թալինում հրահանգվա՞ծ է մասնակցել Աննա Հակոբյանի շարժմանը. համայնքապետի պարզաբանումը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժումն ապրիլի 19-ին իր հերթական հանդիպումը Թալինում է ունենալու։

Համացանցում տարածվում է մի էկրանապատկեր (screenshot), որտեղ երևում է, թե ինչպես է Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ապրիլի 9-ին էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ուղարկել և խնդրել իր գործընկերներին գրանցվել շարժմանը. «Հարգելի՝ գործընկերներ, մուտք գործեք վերոհիշյալ լինկով և գրանցվեք, կարող եք գրանցել նաև ցանկացողներին/աշխատակիցներին»,- երևում է էկրանապատկերում։

Factor TV-ն կապ հաստատեց Սափեյանի հետ տարածվող հրահանգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ Համայնքապետը, սակայն, հերքեց՝ որևէ աշխատակցի ոչինչ չի պարտավորեցրել.

«Որպես Թալին համայնքի ղեկավար և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ ես որևէ կապ չունեմ «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» շարժման հետ։ Ներկա պահին դահլիճն ունի 300 տեղ, արդեն 400-ից անց դիմող կա, ի՞նչ կապ ունի համայնքի ղեկավարը կամ «ինչ դահլիճ» լցնել, որևիցե մեկը կապ չի ունեցել, որ դահլիճը լցվի, հրահանգ տանք աշխատողներին կամ մյուսներին, չկա նման բան»,- նշեց Սափեյանը։

Նշենք՝ Աննա Հակոբյանի գլխավորած շարժումն արդեն իսկ մի քանի մարզերում և համայնքներում իրականացրել է հանդիպումներ, որտեղ դասախոսություններով երբեմն հանդես է գալիս նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռոզա Վարդանյան