Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Քաղաքականություն
14.04.2025 | 17:38
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը: