Անթալիայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը
Քաղաքականություն
11.04.2025 | 15:03
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։
«Լավ քննարկում ունեցա Հայստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Սերդար Քըլըչի հետ Անթալիայի դիվանագիտական ֆորումում»,- գրել է Ռուբինյանը X- իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել էր Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջիի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի