Բաքուն հայտարարում է՝ եթե ՀՀ-ն չընդունի Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մարմինը, հարցը կորոշեն ադրբեջանական պատկան մարմինները

Լուրեր

09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Եթե ​​Հայաստանը չընդունի Ստեփանակերտում մահացած հայուհի Վերա Աղասյանի մարմինը, ապա հարցը կորոշեն համապատասխան պետական ​​մարմինները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և պաթոլոգիական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալյաթ Հասանովը։

«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դին, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական ​​մարմինները։ Մահացածների մարմինները պահվում են հատուկ սառնարանային խցերում, որոնք առկա են դիահերձարաններում։ Բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ կասեցնել մարմինների քայքայման գործընթացը, դրանք միայն կարողանում են որոշ չափով դանդաղեցնել այն»,- ասել է Հասանովը։

Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի էր դարձել նախորդ տարի հոկտեմբերին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։

Ավելի վաղ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Factor.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստ են աջակցել կնոջ մարմնի տեղափոխմանը, երբ լինի որոշում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի