«Շաբաթների ընթացքում կիմանանք՝ արդյո՞ք ՌԴ-ն տրամադրված է խաղաղության»․ ԱՄՆ պետքարտուղար

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սպիտակ տան վարչակազմն առաջիկա շաբաթների ընթացքում կստանա հարցի պատասխանը՝ արդյո՞ք Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայում խաղաղության հաստատման, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն իր կարծիքն այս հարցի շուրջ կձևավորի «շաբաթների, ոչ թե ամիսների ընթացքում»։

«Ռուսները գիտեն մեր դիրքորոշումը պատերազմի ավարտի վերաբերյալ: Եվ նրանց պատասխաններից մենք շատ շուտով կիմանանք՝ արդյո՞ք նրանք լուրջ են տրամադրված իրական խաղաղության հարցում, թե՞ դա ձգձգման մարտավարություն է։ Եթե ​​խոսքը ձգձգման մարտավարության մասին է, ապա նախագահ Թրամփը չի ընկնի անվերջ բանակցությունների  թակարդը»,- ասել է Ռուբիոն լրագրողներին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների նիստից հետո։

Ռուբիոն նաև նշել է, որ Ուկրաինան «ցուցադրել է լիարժեք հրադադարի հասնելու ցանկություն՝ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով»:

«Ինչ-որ պահի, ոչ թե վեց ամսից, Ռուսաստանն ու Պուտինը պետք է որոշեն՝ արդյո՞ք լրջորեն են վերաբերվում խաղաղությանը։ Եթե նրանք տրամադրված են խաղաղության, հիանալի է, մենք կշարժվենք դեպի խաղաղություն, եթե ոչ, մենք պետք է վերագնահատենք մեր դիրքորոշումը և մեր գործողություններն ապագայում»,- նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է նաև Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցը և հաստատել, որ հանդիպել է նրան ամերիկացի այլ պաշտոնյաների հետ միասին։

Ռուբիոն, միաժամանակ, ասել է, որ ինքը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման մասին Դմիտրիևի հիշատակած բանակցությունների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի