Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Քաղաքականություն
04.04.2025 | 17:41
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակվել է Պարույր Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Factor.am-ն իր տեղեկություններով հայտնել էր սպասվելիք նշանակման մասին։