Freedom House-ն ավարտում է իր աշխատանքը Հայաստանում

Freedom House-ը ավարտում է իր աշխատանքը Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից։
Շիրինյանը, մասնավորապես, հայտնել է, որ շուրջ չորս տարի աշխատելուց հետո դադարեցնում է իր աշխատանքը որպես Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ։ «Պատիվ էր առաջնորդել ամենադժվար ժամանակներից և կանգնել այդքան ոգեշնչող գործընկերների, ընկերների և իրավապաշտպանների կողքին»,- գրել է նա։