Ադրբեջանի Մեջլիսը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել ՀՀ-ի վրա՝ ականների ճշգրիտ քարտեզները փոխանցելու համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ճշգրիտ ականների քարտեզները փոխանցելու համար։ Մեջլիսի հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևի համաձայն՝ ապրիլի 4-ն ամեն տարի նշվում է որպես Ականազերծման իրազեկման և Ականազերծման գործում աջակցության միջազգային օր։

«Հայաստանն Ադրբեջանի տարածքի ավելի քան 13%-ն աղտոտել է 1,5 միլիոն ականներով և բազմաթիվ չպայթած զինամթերքով։ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում առաջացած լայնածավալ ավերածությունները և ականների խնդիրը զգալի ֆինանսական ծախսեր են պահանջում՝ դրանք վերացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի 388 քաղաքացի։

Մեջլիսը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, «որպեսզի ընդունի իր պատասխանատվությունն ադրբեջանական տարածքների օկուպացիայի համար և Ադրբեջանին տրամադրի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ», ինչպես նաև մեծացնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունն ականազերծման ոլորտում։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն էր ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ պահանջել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի