Իմ հիշատակած հրաբուխը դեռ առջևում է․ մարտաֆիլմ է լինելու․ Արտյոմ Թումանյան

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի քաղաքապետի թեկնածու, «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի» նախագահ, երգիչ Արտյոմ Թումանյանը գրառմամբ անդրադարձել է Գյումրիի ՏԻՄ ընտրության արդյունքներին։

«Սիրելի համաքաղաքացիներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուր ինձ տրված քվեի համար։ Խոնարհվում եմ Ձեր առջև։

Ցավում եմ, որ մնացած գյումրեցիներս ականջալուր չեղան իմ հորդորներին և չարեցին այլընտրանքային որոշում, որը պետք է անեին հոգու ու սրտի կանչով։ Շատերն արդեն արագ հասկացան, իսկ մյուսները հաշված օրերի ընթացքում կհասկանան, թե ինչ են արել, բայց ուշ է արդեն։

Այն եռանկյունին, որի մասին անընդհատ ասում էի, ստեղծվել է հենց հասարակ ժողովրդի համար, դա կործանիչ է։ Իսկ իմ հիշատակված հրաբուխը դեռ առջևում է, սա սկիզբն է, հետո լինելու է մարտաֆիլմը։

ՀԻՇԵՔ՝ յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ արժանի է իր ղեկավարին։ Ինչպիսի սերմ ցանես, այնպիսին բերք էլ կստանաս։

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ԼԱՎ ԵՂԵՔ »,- գրել է Թումանյանը։