Շնորհավորում եմ բոլորիս․ Ռուբեն Մխիթարյանը՝ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շնորհավորում եմ բոլորիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ հզոր համայնք» կուսակցության՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը, որը ընտրություններից հետո հայտարարել էր՝  պատրաստ է առանց որևէ նախապայմանի քվեարկել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին։ Մխիթարյանն այս գրառումն արել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցած Մարտուն Գրիգորյանի այն հայտարարությունից հետո, որում ասված է, որ կողմ է Վարդան Ղուկասյանի թեկնածությանը ու «Մեր քաղաքը» դաշինքը կապահովի անհրաժեշտ թվով ձայները։

«Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր:
Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:
Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:
Առջևում բաղձալի հաղթանակներն են»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակի առաջին համար Մարտուն Գրիգորյանը տևական լռությունից հետո այսօր հրապարակեց իր որոշումը՝ համայնքապետի ընտրության հարցում աջակցել ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանին։