Թրամփի մերձավոր շրջապատը խորհուրդ է տալիս չզանգել Պուտինին, քանի դեռ նա չի համաձայնել ամբողջական հրադադարի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև որևէ հեռախոսազրույց նախատեսված չէ։ Թրամփի մերձավոր շրջապատը նրան խորհուրդ է տալիս չզանգահարել Պուտինին, քանի դեռ նա պարտավորություն չի ստանձնել կրակի ամբողջական հրադադարի։ Այս մասին NBC News-ին ասել են ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյա:

Նրանք զգուշացրել են, որ Թրամփը կարող է հանկարծ որոշել, որ ցանկանում է խոսել Պուտինի հետ: Բայց նրանք ասել է,  որ Թրամփին խորհուրդն են տվել,որ հեռախոսազանգը լավ գաղափար չէ, քանի դեռ Պուտինը Սպիտակ տանը չի ասել, որ համաձայն է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում լիարժեք հրադադարի:

Թրամփը կիրակի NBC News-ին ասել էր, որ մտադիր է այս շաբաթ խոսել Պուտինի հետ։ Նա նաև նշել էր, որ «շատ զայրացած է» Պուտինի վրա նրա հայտարարությունների համար, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հեռանա պաշտոնից։

Ռուս բանակցող Կիրիլ Դմիտրիևը երեկ երեկոյան Սպիտակ տանը հանդիպել է Սպիտակ տան պաշտոնյաների և հանրապետական ​​օրենսդիրների հետ։ Պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփը որևէ պահի մասնակցել է հանդիպմանը:

Լրատվամիջոցը նշում է, որ Դմիտրիևը երեկ երեկոյան Սպիտակ տանը հանդիպել է հանրապետական ​​սենատորներ Լինդսի Գրեհեմի և Մարքուեյն Մալլինի հետ՝ Թրամփի խնդրանքով: Ամերիկացի երեք պաշտոնյաներ ասել են, որ խումբը քննարկել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանները և հրադադարի հետ կապված Պուտինի պահանջները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի