Թվայնացում, կիբեռպաշտպանություն, ԱԲ կարգավորումներ․ ինչ են քննարկել ԲՏԱ նախարարն ու Էստոնիայի ԱԳ նախարարը

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Ապրիլի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով թվայնացման լավագույն փորձին ծանոթանալու նպատակով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նախորդ այցերի, հանդիպումների և քննարկումների արդյունքում ձևավորված ոլորտային համագործակցության լայն ու բազմաբնույթ օրակարգին՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման ներուժը, փորձի շարունակական փոխանակումը, համատեղ ծրագրերի մշակումը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես թվայնացումը, կիբեռպաշտպանությունը և արհեստական բանականության կարգավորումները։ Կողմերն ընդգծել են նշված ոլորտներում սերտ և շարունակական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը։

Հանդիպումից հետո պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության գրասենյակում նախատեսված աշխատանքային զեկույցներին և թեմատիկ քննարկումներին։

Զեկույցների ընթացքում ներկայացվել են Էստոնիայի առաջատար թվային լուծումները՝ ներառյալ հարկային հայտարարագրերի և մաքսազերծման ավտոմատացումը, արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և աշխատանքային համապատասխանության հարթակները, նպաստների բաշխման և խարդախության կանխման մեխանիզմները, ինչպես նաև էլեկտրոնային դատարանների և գործերի կառավարման համակարգերը։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։