Առողջապահության նախարարությունը պիլոտային ծրագիր է գործարկել սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար ապրիլի 1-ից գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր․ այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից, հիշեցնելով, որ մինչ այս շահառուները անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում տրամադրվող դեղերը ստանում էին իրենց պոլիկլինիկաներից կամ ամբուլատորիաներից, որոնք առողջության առաջնային պահպանման օղակը ձեռք է բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում:

Այս փոփոխությամբ` քաղաքացին կկարողանա դեղատնից ձեռք բերել դեղի` իր համար նախընտրելի առևտրային անունով դեղը` նույն ազդող նյութով: Դրանից հետո սահմանված առավելագույն գումարի չափով նախարարությունը կփոխհատուցի:

Հաշվի առնելով, որ ծրագիրը պիլոտային է, քաղաքացին ցանկության դեպքում, կարող է շարունակել դեղը ստանալ նաև պոլիկլինիկայից:

Ապրիլի 1-ի դրությամբ` հարյուրից ավելի դեղատուն միացել է դեղերի օֆերտայի պիլոտային ծրագրին:

Թեմայի շուրջ հաճախ տրվող հարցերի պատասխաններն ու պիլոտային ծրագրին միանալու կարգն՝ այստեղ: