ԱՄՆ-ը ցանկանում է վերահսկողություն ստանալ Ուկրաինայի բոլոր ռեսուրսների նկատմամբ․ FT

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևի կողմից մարտի 23-ին ստացված ԱՄՆ-Ուկրաինա հանածոների գործարքի նոր նախագիծը պարունակում է շատ ավելի ագրեսիվ պահանջներ Վաշինգտոնից՝ վերահսկողություն Ուկրաինայի հանքային պաշարների և էներգետիկ ակտիվների նկատմամբ։ Փաստաթուղթը, սակայն, չի պարունակում անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնում են Financial Times-ը և Bloomberg-ը։ Երկու լրատվամիջոցների խմբագրություններն էլ հնարավորություն են ունեցել  ծանոթանալ գործարքի նախագծին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ համաձայնագիրը պետք է տարածվի Ուկրաինայի բոլոր հանքային ռեսուրսների վրա, ներառյալ՝ նավթն ու գազը, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում հիմնական էներգետիկ ակտիվները։ Ըստ FT-ի՝ գործարքը նաև ներառում է ենթակառուցվածքները, որոնք կապված են բնական ռեսուրսների շահագործման հետ, ինչպիսիք են ճանապարհները, երկաթուղիները, խողովակաշարերը, նավահանգիստները և վերամշակման գործարանները։

Համապատասխան նախագծերից ստացված միջոցները պետք է փոխարկվեն արտարժույթի և ուղարկվեն արտերկիր, իսկ ուշացումների կամ վեճերի դեպքում փոխհատուցման պատասխանատվությունը կրելու է Ուկրաինան։ Կիևի նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանման նախագծերից ստացված եկամուտները երկու երկրների միջև կբաժանվեն հատուկ ներդրումային հիմնադրամի կողմից։

FT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն առաջինը կստանա իրեն փոխանցվող շահույթը և կպահպանի ենթակառուցվածքային նախագծերի առաջնահերթ իրավունքները, ինչպես նաև երրորդ կողմերին ռեսուրսների վաճառքի վրա վետոյի իրավունքը։

Bloomberg-ն էլ գրում է, որ համաձայն գործարքի նախագծի՝ ներդրումային հիմնադրամը պետք է վերահսկի Ամերիկյան զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)։ Այն կնշանակի տնօրենների խորհրդի հինգ անդամներից երեքին և «ոսկե բաժնեմասով» իրավունք կունենա արգելափակել որոշ որոշումներ։ Ուկրաինան էլ կնշանակի երկու անդամի և չի կարողանա միջամտել հիմնադրամի ամենօրյա կառավարմանը։

Հաղորդվում է, որ Կիևը պետք է հիմնադրամին փոխանցի նոր ենթակառուցվածքային նախագծերից և բնական պաշարների զարգացման նախագծերից ստացված եկամուտների 50 տոկոսը։

«Միևնույն ժամանակ, 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո Միացյալ Նահանգների ներդրումը կհամարվի ներդրում գործընկերության մեջ։ ԱՄՆ-ն իրավունք կունենա ստանալ բոլոր շահույթները՝ գումարած տարեկան 4 տոկոս, քանի դեռ նրա ներդրումները չեն փոխհատուցվել»,- հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ սա փաստացի նշանակում է, որ Թրամփի վարչակազմը կստիպի Ուկրաինային վճարել ԱՄՆ-ի կողմից պատերազմի սկզբից ի վեր տրամադրված բոլոր ռազմական և տնտեսական աջակցության համար, մինչև Կիևը գործընկերային հիմնադրամից որևէ եկամուտ ստանա։

Գործարքը, որը ժամանակային սահմանափակում չունի, Կիևին նաև արգելում է կարևոր օգտակար հանածոներ վաճառել Միացյալ Նահանգների «ռազմավարական մրցակիցներ» համարվող երկրներին։

Եթե ​​համաձայնագիրն ընդունվի, Միացյալ Նահանգները հսկայական լիազորություններ կստանա՝ վերահսկելու ներդրումներն Ուկրաինայում այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ճանապարհների և երկաթուղիների կառուցումը, նավահանգիստները, հանքերը, նավթի և գազի արդյունահանումը և կարևոր օգտակար հանածոները: Ըստ հրապարակման՝ դա կնշանակի «ԱՄՆ-ի տնտեսական ազդեցության աննախադեպ ընդլայնում» Ուկրաինայում այն ​​ժամանակ, երբ այն փորձում է մոտենալ ԵՄ-ին»։

FT-ն իր հերթին վկայակոչել է անանուն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի նոր առաջարկը «կարող է խաթարել իրենց երկրի ինքնիշխանությունը, հանգեցնել եկամտի արտահոսքի և մեծացնել Կիևի կախվածությունը Վաշինգտոնից»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը մարտի 27-ին Փարիզում մասնակցում էր «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին, ասել է, որ ԱՄՆ-ի առաջարկները «մանրամասն ուսումնասիրություն են պահանջում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի