ԱՄՆ-ը կդիտարկի Սև ծովում հրադադարի վերաբերյալ ՌԴ-ի պայմանները․ Մարկո Ռուբիո

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնարար բնույթ են կրում, և որ Վաշինգտոնը մտադիր է գնահատել Մոսկվայի առաջ քաշած պայմանները և որոշել հետագա գործողությունները։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին Ռուսաստանի պահանջները ներառում են ԵՄ որոշ պատժամիջոցների վերացում։

«Մեր հանդիպումից հետո ռուսական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է մի շարք պայմաններ, որոնց իրականացումը ցանկանում են՝ Սև ծովում հրադադարի հասնելու համար։ Մենք պատրաստվում ենք գնահատել դրանք, բայց այդ պայմաններից մի քանիսը ներառում են պատժամիջոցներ, որոնք մեր կողմից չեն սահմանվել, դրանք Եվրամիության պատժամիջոցներն են»,- ասել է Ռուբիոն:

Խոսքը SWIFT-ին Ռոսսելխոզբանկի միացման մասին է, որը պահանջում է ԵՄ պատժամիջոցների վերացում։

Ավելի վաղ էլ Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերն ասել էր, որ պատժամիջոցները չեղարկելու կամ փոխելու հիմնական պայմաններից մեկը ռուսական բոլոր զորքերի «անվերապահ դուրսբերումն» է Ուկրաինայի տարածքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի