Խուզարկություններ Անկարայում և Ստամբուլում․ Թուրքիայում զանգվածային ցույցերի ընթացքում ավելի քան 1800 մարդ է ձերբակալվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 1879 մարդ։

«Փողոցային ցույցերի միջոցով օրենքը ճնշելու փորձը ոչ մեկին օգուտ չի բերի։ Փողոցային քարոզչությունը չի կարող թաքցնել փաստերը։ Հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու համար մեզ ներկայացված դիմումների 96 տոկոսին մեր նախարարությունը համաձայնություն է տվել։ Վերջին ցույցերն ազատության հետ կապ ունե՞ն։ Ի՞նչ էին մտածում փողոցային վկաները, երբ բախվեցին այս փաստերին: Վերջին գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1879 կասկածյալ։ Նրանցից 260-ը կալանավորվել է, 468-ի նկատմամբ նշանակվել է դատական ​​վերանայում, 662-ի նկատմամբ գործողությունները շարունակվում են։ Մեր ոստիկաններից 150-ը վիրավորվել է»,- նշել է Երլիքայան։

Ի դեպ, հաղորդվում է նաև, որ թուրքական դատարանն այսօր ազատ է արձակել յոթ լրագրողների, որոնք  ձերբակալվել էին բողոքի ցույցերի ժամանակ։

AFP-ի լուսանկարիչ Յասին Աքգյուլը, մեկ այլ լուսանկարիչ՝ Բյուլենթ Քըլըչը և լրագրողներ Զեյնեփ Քուրայը, Քուրթուլուշ Արին, Ալի Օնուր Թոսունը, Հայրի Թունչը և Գյոքհան Քամը ձերբակալվել էին Իմամօղլուի ցույցերը լուսաբանելու ժամանակ։

Թուրքական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ երեկ երեկոյան երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետ այսօր առավոտից Ստամբուլում ու Անկարայում խուզարկություններ են անցկացվել, բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ Բողազիչիի համալսարանի ուսանողներ։ Անկարայում տների խուզարկությունների ժամանակ ձերբակալվել է սոցիոլոգ Վելի Սաչըլըքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի