ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև, չի կարող «երկու աթոռի վրա նստել»․ Օվերչուկ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել», պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ու Եվրամիության (ԵՄ) միջև։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՀՀ Ազգային ժողովը, հիշեցնենք, նախօրեին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։

«Ես ծանոթացել եմ օրենքի տեքստին, որն ընդունվել է: Դա Հայաստանի ներքին գործն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ և՛ ԵՏՄ-ն, և՛ ԵՄ-ն նման օրակարգեր ունեն։ Այդ պատճառով, իհարկե, երկիրը պետք է որոշում կայացնի։ Երկու աթոռի վրա միաժամանակ նստել հնարավոր չէ, դա հստակ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, և այսօր իր դրական ներդրումն է ունենում եվրասիական ինտեգրման գործում»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է գործընթացներին։

«Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը և, ցավոք, դա կարտահայտվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը մենք այնքան էլ չէինք ցանկանա»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։