25% մաքսատուրք ԱՄՆ ավտոմեքենաների ներկրման համար․ ԵՄ-ն քննադատում է, Գերմանիան՝ վճռական արձագանքի կոչ անում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանացի քաղաքական գործիչները Եվրամիությանը կոչ են անում վճռականորեն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ավտոմեքենաների ներկրման 25 տոկոս մաքսատուրքերին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պատասխանը կարող է լինել միայն եվրոպական մակարդակով, քանի որ արտաքին առևտուրը ԵՄ պարտականություններին է առնչվում»,- ասել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Արմին Լաշեթը։

Նա նշել է, որ պետք է երկկողմանի մոտեցում ցուցաբերել, ինչպես Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ՝ սպառնալով պատասխան մաքսատուրքերով, որոնք կաշխատեն, նաև առաջարկել բանակցություններ: Ըստ նրա՝ Վաշինգտոնի գործողություններին պետք է պատասխանել «ամբողջ ուժով»։

Մեկ այլ փորձագետ Նորբերտ Ռյոթգենը կոչ է արել հանգիստ արձագանքել համաեվրոպական մակարդակով։

«Կարևոր է վճռականությունը»,- ընդգծել է նա՝ կարևորելով ԵՄ-ի պատրաստակամությունը։

Ռյոտգենի կարծիքով՝ արձագանքման քայլերը պետք է լինեն «նպատակային ու չափավոր՝ ցույց տալով, որ մենք էլ ունեն գործիքներ, բայց չնպաստելով էսկալացիային»։ Նա նաև ասել է, որ Թրամփը, հայտարարելով մաքսատուրքերի  մասին, փորձում է հասարակության ուշադրությունը շեղել սկանդալից՝ կապված լրագրողի ավելացմանը գաղտնի չաթում, որտեղ քննարկվել են Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի հարվածները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես քննադատել է մաքսատուրքերը՝ խորը ափսոսանք հայտնելով Վաշինգտոնի որոշման համար։

«Սակագները վատ են անդրադառնում բիզնեսի վրա ավելի վատ հետևանքներ ունեն սպառողների համար ԱՄՆ-ում և ԵՄ-ում»,- նշել է նա՝ ասելով, որ Բրյուսելը կշարունակի բանակցությունների միջոցով լուծումներ փնտրել, միաժամանակ, կպաշտպանի սեփական տնտեսական շահերը։

Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիան (VDA) ապագա սակագները դիտարկում է որպես «ճակատագրական ազդանշան ազատ և կանոնների վրա հիմնված առևտրի համար»: Սակագները նշանակում են «զգալի բեռ ինչպես ընկերությունների, այնպես էլ ավտոմոբիլային արդյունաբերության հետ սերտորեն կապված համաշխարհային մատակարարման շղթաների վրա», ասել է VDA-ի նախագահ Հիլդ Մյուլերը: Ըստ նրա՝ բացասական հետևանքները կզգան, առաջին հերթին, սպառողները, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայում։

Միավորումը կոչ է արել անհապաղ ԱՄՆ-ԵՄ բանակցություններ սկսել երկկողմ համաձայնագրի շուրջ: Նման երկխոսությունը հարթակ կստեղծի ավտոմոբիլային ապրանքների համար տարբեր սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների քննարկման նպատակով և կարող է հանգեցնել ավելի հավասարակշռված մոտեցման։

Հավելենք, որ մարտի 26-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 2-ից 25 տոկոս մաքսատուրք կգործի ավտոմեքենաների ներմուծման համար։ Մաքսատուրքերը չեն ազդի ԱՄՆ-ում հավաքվող մեքենաների վրա։ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը սահմանել կամ սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող մի շարք ապրանքների վրա, այդ թվում՝ Եվրամիությունից ներկրվող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի