The Atlantic-ը Signal-ի գաղտնի չաթի սքրինշոթերով նոր հոդված է հրապարակել․ Թրամփը վիրավորանքներով է արձագանքել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան The Atlantic-ը հերթական հոդվածն է հրապարակել Signal մեսենջերում ամերիկացի պաշտոնյաների զրույցից հաղորդագրությունների սքրինշոթերով։ Դրանցում կարելի է տեսնել մարտի 15-ի առավոտյան ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հաղորդագրությունը (ԱՄՆ ռազմական ինքնաթիռների թռիչքից 31 րոպե առաջ), որը ներառում է Եմենում հութիների դիրքերի վրա ծրագրված հարձակումների ճշգրիտ ժամանակը և դրանց բնույթը (F-18 կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր և Tomahawk հրթիռներ), փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հոդվածում նշվում է, որ Atlantic-ը, «ընդհանուր առմամբ, տեղեկություններ չի հրապարակում ամերիկյան ռազմական գործողությունների մասին»՝ ամերիկացի զինվորականներին վտանգի ենթարկելուց խուսափելու համար, ուստի նախորդ հրապարակումը հաղորդում էր «փոխանակվող տեղեկատվության բնույթի մասին, այլ ոչ թե հարձակումների մասին կոնկրետ մանրամասներ»:

«Սակայն Հեգսեթի, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի և Թրամփի հայտարարությունները, ինչպես նաև վարչակազմի բազմաթիվ պաշտոնյաների պնդումները, թե մենք ստում ենք Signal-ի հաղորդագրությունների բովանդակության մասին, համոզեցին մեզ, որ մարդիկ պետք է կարդան տեքստերը՝ իրենց եզրակացություններին հանգելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ զրույցը գաղտնի չէ, Atlantic-ը որոշել է հստակեցնել Սպիտակ տան հետ՝ պաշտոնյաները որևէ առարկություն ունե՞ն ամբողջական նամակագրությունը հրապարակելու վերաբերյալ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պատասխանել է, որ չաթում գաղտնի տեղեկություններ չկան, բայց «դա չի նշանակում, որ հավանություն են տալիս զրույցի հրապարակմանը»։ Նա հավելել է, որ նախագահի աշխատակազմը դեմ է հրապարակմանը, քանի որ չաթում քննարկվել է «զգայուն տեղեկատվություն»։

Մեկնաբանելով նոր հրապարակումը՝ Լևիթը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոր հոդվածի վերնագրում չաթի հաղորդագրությունները որակվում են «հարձակման պլաններ», այլ ոչ թե «պատերազմի պլաններ», ինչը, նրա կարծիքով, նշանակում է, որ  լրատվամիջոցը «զիջել է» և ընդունել իր սխալը (առաջին հոդվածը վերնագրված էր «Թրամփի վարչակազմը պատահաբար ինձ հաղորդագրություններ է ուղարկել իր պատերազմական ծրագրերի մասին»):

«Այս ամբողջ պատմությունը ևս մեկ խաբեություն էր՝ իրականացված Թրամփին ատողների կողմից, ով հայտնի է իր սենսացիոն հայտարարություններով»,- նշել է Լևիթը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով  նոր հրապարակման  մասին հարցին, ևս մեկ անգամ անցել է անձնական տիրույթ․ նա չաթի մասին հրապարակումները անվանել է վհուկների որս, պարբերականը որակել «ձախողված ամսագիր», իսկ անձամբ Ջեֆրի Գոլդբերգին՝ «զզվելի անձ»։

Միաժամանակ, երբ լրագրողները նրան հարցրել են, թե ով է մեղավոր իրենց գործընկերոջը գաղտնի չաթում ընդգրկվելու համար, Թրամփը նշել է ազգային անվտանգության իր խորհրդականի անունը։

«Ես հասկանում եմ, որ Մայք Ուոլցը ստանձնել է պատասխանատվությունը։ Ինձ ասել են, որ Մայքն է»,- նշել է նա։

Թրամփը հրաժարվել է դատապարտել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, որը չաթում հրապարակել է հութիների դեմ հարվածների մանրամասն ժամանակացույցը։

«Հեգսեթը հիանալի աշխատանք է կատարում։ Նա դրա հետ կապ չունի»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Signal-ից տեղեկատվության արտահոսքն իրեն ամենևին չի անհանգստացրել։

Հիշեցնենք, որ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին պատահաբար ավելացրել էին Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկել են Եմենի հութիների դեմ ծրագրվող ռազմական գործողության մանրամասները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի