ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդը Թրամփին կոչ է արել պաշտոնանկ անել Պենտագոնի ղեկավարին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ​​փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը կոչ է արել պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ պատերազմի պլանները Signal-ի չաթում քննարկելու համար, գրում է Politico-ն։

«Նրա վարքագիծը վտանգում է ամերիկացիների կյանքը և, հավանաբար, խախտում է օրենքը։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պետք է անհապաղ պաշտոնանկ արվի»,- նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում նշել է Ջեֆրիսը։

Նրա նամակը հետևում է այլ դեմոկրատների՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքի մասնակից դարձած պաշտոնյաներին պաշտոնանկ անելու կոչերին։ Սենատի հետախուզության հանձնաժողովի դեմոկրատ սենատոր Մարկ Ուորներն ասել էր, որ և՛ Հեգսեթը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը պետք է հրաժարական տան: Սակայն Ներկայացուցիչների պալատի առաջատար հանրապետականները, ինչպիսին է խոսնակ Մայք Ջոնսոնը, կանգնած են Հեգսեթի, Թրամփի և մյուս պաշտոնյաների կողքին։ Ջոնսոնը լրագրողներին ասել է՝ դա «սխալ» է, որը չի կրկնվի։

Նախօրեին ԱՄՆ մի քանի հետախուզական գործակալությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, մասնակցել են Սենատում Վերին պալատի համապատասխան հանձնաժողովի լսումներին։ Երկուսն էլ չեն հերքել նամակագրության հրապարակված հատվածները, սակայն հետևողականորեն և կտրականապես հերքել են, որ զրույցի ընթացքում որևէ գաղտնի տեղեկատվություն է բացահայտվել կամ նույնիսկ քննարկվել։

Հիշեցնենք, որ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ներառվել էր Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկել են Եմենի հութիների դեմ ծրագրվող ռազմական գործողության մանրամասները: Այն քաղաքական մեծ սկանդաի պատճառ է դարձել ԱՄՆ-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի