Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ բողոքի ցույց է անցկացվել՝ Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու պահանջով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարյուրավոր պաղեստինցիներ Գազայի հյուսիսում բողոքի ցույց են անցկացրել, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել և կոչ արել դադարեցնել պատերազմը Իսրայելի հետ, գրում է France 24-ը։

Ցուցարարները, հիմնականում՝ տղամարդիկ, վանկարկել են «ՀԱՄԱՍ, դո՛ւրս» և «ՀԱՄԱՍ-ն ահաբեկիչներ են»։ Բեյթ Լահիայում ամբոխը հավաքվել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծումը շուրջ երկու ամիս տևած զինադադարից հետո:

«Ես չգիտեմ, թե ով է կազմակերպել բողոքի ակցիան։ Ես մասնակցում եմ՝ ժողովրդի անունից ուղերձ հղելու համար. բավակա՛ն է պատերազմել»,- ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ տեսել է «ՀԱՄԱՍ-ի անվտանգության ուժերի քաղաքացիական հագուստով անդամներին, որոնք ցրում են բողոքի ակցիան»։

Մեկ այլ ցուցարար, որը չի ցանկացել անունը հայտնել, ասել է, որ «ժողովուրդը հոգնել է»։

«Եթե Գազայից ՀԱՄԱՍ-ի հեռանալը լուծում է, ինչո՞ւ ՀԱՄԱՍ-ը չի հրաժարվում իշխանությունից՝ ժողովրդին պաշտպանելու համար»,- նշել է նա։

Լրատվամիջոցը գրում է, որ երեքշաբթի երեկոյան անհայտ աղբյուրներից Տելեգրամում կրկին հաղորդագրություններ են հայտնվել՝ մարդկանց կոչ անելով կրկնել Գազայի տարբեր հատվածներում տեղի ունեցած ցույցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

https://web.telegram.org/k/#@factoram