Լավրովը հայտնել է, թե ԱՄՆ-ի հետ բանակցություններում ինչ հարցեր են քննարկվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցեր։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է Սևծովյան նախաձեռնությունը «բոլորի համար ավելի ընդունելի ձևով» վերսկսելուն։  Լավրովը նաև ասել է, որ համաձայնագիրը վերսկսելիս Ռուսաստանին հստակ երաշխիքներ են պետք։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է՝ Վաշինգտոնից Կիևին ուղիղ հրահանգը Մոսկվայի համար Սևծովյան նախաձեռնության անվտանգության հստակ երաշխիք կլինի, և ռուսական կողմը կարծում է, որ այդ ազդանշանն ընկալվել է ամերիկացիների կողմից։

«Մեզ հստակ երաշխիքներ են պետք, և երաշխիքներ կարող են լինել՝ հաշվի առնելով Կիևի հետ պայմանագրերի տխուր փորձը։։ Երաշխիքները կարող են լինել միայն Վաշինգտոնից Զելենսկիին և նրա թիմին տրված հրահանգի արդյունքում, և ոչ այլ կերպ: Ես կարծում եմ՝ ամերիկացի գործընկերները մեր այդ ազդանշանն ընկալել են։ Նրանք հասկանում են, որ միայն Վաշինգտոնը կարող է հասնել դրական արդյունքների, ահաբեկչական հարձակումները դադարեցնելու, քաղաքացիական ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրի հետ չառնչվող էներգետիկ ենթակառուցվածքների հրետակոծությունների դադարեցմանը»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է՝ ցանկանում են, որ հացահատիկի շուկան, պարարտանյութի շուկան լինի կանխատեսելի, որպեսզի «ոչ ոք չփորձի մեզ հեռացնել այս շուկայից»։

Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն այժմ տեղեկացվում են բանակցությունների արդյունքների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի