Լուկաշենկոն 7-րդ ժամկետով պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը՝ յոթերորդ ժամկետով։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մարտի 25-ին Մինսկի Անկախության պալատի հանդիսությունների սրահում։

Երդումից հետո Լուկաշենկոյին պաշտոնապես հանձնվել է երկրի նախագահի վկայականը։ Նա հայտարարել է, թե Բելառուսն ընտրել է անկախությունն ու վստահ ապագան։

«Ինչպես սկզբում՝ մենք կրկին մեծամասնությամբ ընտրեցինք մեր անկախությունը, քաղաքական կուրսի շարունակականությունը և վստահ ապագան, ցույց տվեցինք բելառուս ազգի հասունությունը, մեր միասնության հաղթանակը։ Մենք ցույց տվեցինք ընտրական ինքնիշխանությունը գործողության մեջ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նշվում է, որ արարողությանը հրավիրված են եղել ավելի քան 1100 հյուրեր։ Նախօրեին նաև տեղեկություններ էին տարածվել, որ Լուկաշենկոյի երդմնակալության օրն արտասահմանից օգտատերերի համար սահմանափակվելու է մուտքը բելառուսական կայքեր։

Հավելենք, որ հունվարի 27-ին Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հաղթանակի մասին՝ ձայների 86,82% տոկոսով։ Ընտրություններում «հաղթանակի կապակցությամբ» նրան շնորհավորել են ընդամենը մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայաստանից նրան շնորհավորական նամակ չի հղվել։

Լուկաշենկոն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից։ Եվրախորհրդարանը, ԵՄ-ն ու Արևմուտքը  չեն ճանաչում Բելառուսի ընտրությունները 2020 թվականի բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման, ցուցարարների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի