Կարմիրբերետավորները Հայաստան-Վրաստան խաղի ժամանակ 4 անձի հեռացրել են տրիբունայից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը: Երկրորդ խաղակեսում իրավիճակը լարվել էր տրիբունայում: Factor TV-ի տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես են ոստիկանապետն ու նրա տեղակալներն անձամբ միջամտում ստեղծված իրավիճակին: Երեկ էլ համացանցում կադրեր տարածվեցին, որտեղ երևում էր, թե ինչպես են կարմիրբերետավորները տրիբունայից հեռացնում հայ երկրպագուների:

Factor.am-ը ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց` ինչ էր տեղի ունեցել, և ինչ հիմքով էին ոստիկանության ծառայողները մարզադաշտից հեռացնում երկրպագուներին:

Ըստ Սարգսյանի` այդ հատվածում իրավիճակը լարվել է և ոստիկանները, հնարավոր միջադեպը կանխելու համար, 4 անձի հեռացրել են տվյալ հատվածից: Սարգսյանն ընդգծեց, որ նրանց բերման չեն ենթարկել: Նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում հայ ֆուտբոլասերները վանկարկում էին` «Մելիքբեկյան, հեռացի´ր», «Հրաժարականն անխուսափելի է»:

Այդ օրը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին հանդիպել չհաջողվեց:

Փոխարենը ԱԺ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆուտբոլային հանդիպումից հետո Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով Մելիքբեկյանի հրաժարականի կոչերին, նշեց. «Ֆուտբոլի ֆեդերացիան մեր հետ ի՞նչ կապ ունի: ՀՖՖ-ն պետության մասնակցությամբ չի ձևավորվում»: Սիսակ Գաբրիելյանը նաև հավելեց, որ տարօրինակ կլինի, եթե իրենք պահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը:

Նշենք, որ Հայաստանը սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի հավաքականին: Խաղին մարզադաշտի օթյակից հետևում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նրանց կողքին էին նաև Երևանի ու Թբիլիսիի քաղաքապետները: Պատասխան մրցավեճը կկայանա վաղը` մարտի 23-ին Թբիլիսիում:

Արփի Հակոբյան