Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանա․ այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով»,–տեղեկացրել է Սուրենյանը: