Կկանոնակարգվի ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև՝ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու համար: Որոշման ընդունման արդյունքում՝ խթանվի Հայաստանի համար ռազմավարական համարվող սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը, ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ըստ այդմ, առաջարկվում է պետական օժանդակության հետևյալ գործիքը՝ գնորդ կողմին ֆինանսապես աջակցելու է, որպեսզի տվյալ արտադրանքը ձեռք բերեն տեղական արտադրող-վաճառողից։ Այսպիսով՝ նախատեսվում է օժանդակություն տրամադրել ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի 10 %-ի չափով սուբսիդավորման ձևով այն տնտեսավարողներին, որոնք ՀՀ-ում ձեռք կբերեն տեղական արտադրության վերոնշյալ արտադրատեսակների առաջին փուլում ստացված արտադրանքները։ Տնտեսավարողների համար կստեղծվի մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն վերամշակման նպատակով՝ տեղական արտադրողի կողմից արտադրված նպատակային ծրագրով սահմանված ապրանքերի ձեռքբերման միջոցով արտադրության անընդհատության ապահովման համար, ինչը կնպաստի ՀՀ-ում արտադրության շղթայի երկարացմանը, հետևաբար նաև արտադրության ծավալների ավելացմանը և տնտեսական աճին։

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է սահմանված ապրանքների՝ տեղական արտադրողի կողմից այդ ապրանքների՝ պահեստում ժամանակավոր պահման ժամանակահատվածում արտադրական գործընթացն իրականացնելու նպատակով ներգրավվող վարկերի սուբսիդավորում: Սահմանված ապրանքների իրացման դեպքում, պետության կողմից նախատեսվում է սուբսիդավորվել յուրաքանչյուր իրացրած տոննայի համար 10 հազար դրամի չափով։