Ըստ Երջանկության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է

Լուրեր

08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
Բոլորը

Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ ըստ 2025 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցի։

Ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ ԱՄՆ-ը 24-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 72-րդ։ Ամենադժբախտ երկիրն Աֆղանստանն է։

Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ զեկույցում այն 87-րդ տեղում է։ ՀՀ հարևաններից Վրաստանը 91-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 94-րդ, Իրանը՝ 99-րդ, Ադրբեջանը՝ 106-րդ։

Երկրների վարկանիշները հիմնված են այն պատասխանների վրա, որոնք մարդիկ տալիս են, երբ խնդրում են գնահատել իրենց կյանքը: Ուսումնասիրությունն իրականացվել է Gallup վերլուծական ընկերության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի հետ համատեղ:

Բոլոր երկրները դասակարգվել են ըստ իրենց կյանքի ինքնագնահատման՝ միջինացված 2022-ից 2024 թվականների համար։ Տնտեսագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների փորձագետներն այնուհետև փորձել են բացատրել տարբերությունները երկրների միջև և ժամանակի ընթացքում՝ օգտագործելով այնպիսի գործոններ, ինչպիսին են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, առողջ կյանքի տևողությունը, ինչ-որ մեկի վրա հույս դնելը, ազատության զգացումը, առատաձեռնությունը և կոռուպցիայի ընկալումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի