ՌԴ Էնգելսի ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ Սարատով և Էնգելս քաղաքները մարտի լույս 20-ի գիշերը ենթարկվել են «անօդաչու թռչող սարքի ամենազանգվածային հարձակմանը», գրում է Meduza-ն։

Էնգելսում, ըստ շրջանի ղեկավարի, ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով կոտրվել են քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի, ինչպես նաև երկու մանկապարտեզների և մեկ դպրոցի պատուհանները։ Էնգելսում երկու մարդ վիրավորվել է, այդ թվում՝ հիվանդանոցում գտնվող մի կին։

Astra-ի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Էնգելսի բնակիչներն ուժեղ ծուխ են նկատել «3-րդ ամառային քաղաք» միկրոշրջանում, որը գտնվում է Էնգելս-2 ռազմական օդանավակայանից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, որ ԱԹՍ-ի հարձակումից հետո Էնգելսում ռազմական օդանավակայանում հրդեհ է սկսվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, թե բնակիչներին տարհանում են ռազմական օդանավակայանի մոտ գտնվող տներից, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել։

Մի շարք ռուսական տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Էնգելսի նավթի պահեստի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել դրանց բեկորների ընկնելու պատճառով։ Էնգելսում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է մոտ 30 մասնավոր տուն և ամառանոց։ Դպրոցներում դասերը որոշել են հեռավար անցկացնել։

Սարատովում, նահանգապետի տեղեկացմամբ, անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վնասվել է սեփական տուն, ոչ ոք չի տուժել։ Տեղում հրդեհ է բռնկվել, որը մարվել է։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 132 անօդաչու թռչող սարք, որոնցից 54-ը՝ Սարատովի մարզում։ Անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև Վորոնեժի մարզում (40 անօդաչու), Բելգորոդում (22), Ռոստովում (ինը), Կուրսկում (երեք), Լիպեցկի շրջաններում (մեկ), ինչպես նաև բռնակցված Ղրիմում։

«Ռոսավիացիա»-ն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում սահմանափակումներ են մտցվել Սարատովի և Սամարայի օդանավակայանների աշխատանքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի