ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով
Քաղաքականություն
19.03.2025 | 18:09
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է Ուկրաինայի հետ գերիների մասշտաբային փոխանակման մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Փոխանակումը տեղի է ունեցել «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ Միաժամանակ, Ուկրաինա են տեղափոխվել 22 ծանր վիրավոր ռազմագերիներ, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ԱՄԷ-ն միջնորդական ջանքեր է գործադրել գերությունից ռուս զինծառայողների վերադարձի համար։
Ուկրաինայի իշխանությունները փոխանակման մասին դեռևս չեն հայտարարել։
Ավելի վաղ գերիների փոխանակման մասին հայտարարվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո Կրեմլի տարածած հաղորդագրությունում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի