Զելենսկին հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Դոնալդ Թրամփի հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այսօր՝ մարտի 19-ին, հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ՌԲԿ Ուկրաինայի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ֆինլանդիայի նախագահի հետ մամուլի ասուլիսում։

«Ես այսօր շփում կունենամ նախագահ Թրամփի հետ: Այսօր կքննարկենք մանրամասները, կարծում եմ՝ հաջորդ քայլերի մանրամասները: Մենք իսկապես լավ հանդիպում ունեցանք մեր թիմերի հետ: Կարծում եմ, որ ամեն ինչ ճիշտ կանցներ, եթե Ռուսաստանը չլիներ, որը միշտ դժգոհ է, երբ ինչ-որ բան ճիշտ է ընթանում»,- ասել է նա:

Զելենսկիի խոսքով՝ ինքն ու Թրամփը կքննարկեն Ուկրաինայի դեմ պատերազմի կարգավորման հետագա քայլերի մանրամասները։ Նա հավելել է՝ ակնկալում է Թրամփից լսել Պուտինի հետ զրույցի մանրամասները։

«Ես լսել եմ որոշ մանրամասներ [Թրամփի և Պուտինի բանակցությունների մասին]: Մեր թիմերը շփվել են երեկոյան և գիշերը, բայց ես կցանկանայի մանրամասների մասին խոսել, երբ ուղիղ երկխոսություն ունենամ Թրամփի հետ։ Մենք պատրաստ ենք մեր տեխնիկական թիմին ուղարկել հաջորդ քայլերի համար։ Երբ կկայանա այս հանդիպումը և ինչ ձևաչափով՝ ես կկարողանամ ասել մի փոքր ուշ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի