Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ Սուրենյան

Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով մարզերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանում, տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։