Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի «շատ տարրեր» արդեն համաձայնեցված են

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցից առաջ հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են: Այս մասին նա հայտնել է Truth Social սոցցանցում գրառմամբ։

«Վաղն առավոտյան ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են, բայց դեռ շատ բան է մնացել: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլ մարդիկ են սպանվում։ Ամեն շաբաթ երկու կողմից 2500 զինվոր է մահանում, և դա պետք է ավարտվի հիմա: Ես անհամբերությամբ սպասում եմ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցին»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ու Կրեմլը հայտնել էին, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենալու մարտի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի