Ովքեր կկանգնեն դատարանի առաջ 12 մլրդ դրամի խարդախության գործով. նոր քննություն՝ ավելի քան 15 տարի անց

Լուրեր

04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայատարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
04.06.2026 | 11:54
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել
04.06.2026 | 11:47
Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
Բոլորը

Երևանի Պուշկին 51/1 շենքի գործով ավելի քան 15 տարի անց նոր քննություն կսկսվի։ Վճռաբեկ դատարանն ավելի քան 10 ամիս բողոքը քննելուց հետո օրերս որոշում է կայացրել կրկին հօգուտ տուժողների։

Նախորդ տարի Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր խնդրին.  2007 թվականից սկսած մի քանի տասնյակ անձինք հազարավոր դոլարներ են վճարել և բնակարանի ձեռքբերման պայմանագիր կնքել կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ։ Վերջինս, սակայն, ապօրինի գործողությունների համար 2012 թվականին դատապարտվել է 9 տարի ազատազրկման, իսկ շենքի բնակարանները դրվել են արգելանքի տակ։ 

Քննչական մարմինները սեփականատերերին վստահեցրել են, որ բնակարանների հարցը շուտով կլուծվի։ Ամիսներ անց, սակայն, սեփականատերերը զանգեր են ստացել մի քանի անձանցից, որոնցից մեկն այդ ժամանակ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Խալոյանն է եղել։ Բնակիչների խոսքով՝ վերջինս հավելյալ գումարներ է պահանջել իրենցից՝ արդեն իսկ գնված բնակարանների համար պահանջելով նորից վճարել։ Վերջիններս մերժել են Խալոյանի պահանջը, ինչից հետո հետագա տարիների ընթացքում այդ բնակարանները վաճառվել են այլ անձանց։

Փաստացի, ստացվել էր, որ տարիներ առաջ մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ վճարած քաղաքացիները ոչ միայն չեն ստացել իրենց գնած բնակարանը, այլև չեն կարողանում հետ ստանալ վճարած գումարները։

Բնակիչները պարբերաբար դիմել են պատկան մարմիններին, սակայն որևէ լուծման չեն հասել։  Հետո բողոք են ներկայացրել դատարան, քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են վեր հանվել, սակայն գործը տարիներ առաջ կարճվել է։

Նախորդ տարեսկզբին Հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել գործով քննիչի և դատախազի՝ արձանագրված խախտումների մասով նախաձեռնված քրեական վարույթի կարճման որոշման դեմ տուժողների ներկայացրած բողոքը բավարարել. փաստացի, գործի քննությունը պետք է վերսկսվեր։ Սակայն, այն կրկին բողոքարկվել է, Վերաքննիչը չի բավարարել բողոքը, ինչից հետո Խալոյանի փաստաբանական խումբը դիմել է արդեն Վճռաբեկ դատարան։ Ահա, ավելի քան 10 ամիս անց, Վճռաբեկը ևս որոշում է կայացրել մերժել բողոքը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում է կայացրել, ինչը նշանակում է՝ գործը նորից պետք է քննվի։ Այն բոլոր ապօրինությունները, որոնք տուժող կողմի համոզմամբ տեղի են ունեցել, պետք է դառնան պատշաճ քննության առարկա»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանն այս գործով մատնանշում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, շեշտելով՝ հենց նրանց գործողություններն են տարիներ առաջ ոչ օրինական եղել.

«Տարբեր նախկին և ներկա պաշտոնատար անձինք, ներառյալ նաև Երևանի նախկին քաղաքապետեր, այս կամ այն չափով իրենց դերակատարումն են ունեցել գործով։ Մասնավորապես, մի շարք պաշտոնյաներ իրենց հանցավոր գործողությունների կամ անգործության համար պետք է կանգնեն դատարանի առաջ։ Խոսքն ավելի քան 12 մլրդ դրամի խարդախության մասին է, ինչը չէր կարող մեկ կամ մի քանի հոգի կատարեր»,- նշեց Պապիկյանը։

Դեռևս նախորդ տարի Factor TV-ն կապ էր հաստատել նաև Երևանի ավագանիում 2009-2013 թվականներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Խալոյանի հետ։ Նա նշել էր, որ առողջական խնդիրներ ունի և ուղղորդել էր դիմել իր փաստաբան Սարգիս Մադաթյանին։ Ներկայացուցիչը Factor TV-ի հարցերին ի պատասխան նշել էր, որ խնդրահարուց շենքերը կառուցված են Խալոյանին պատկանող հողի վրա, բացի այդ կառուցապատող ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը ժամանակի ընթացքում սկսել է վաճառել իրեն չպատկանող գույքերը, ինչի հետևանքով տուժողի կարգավիճակում է հայտնվել նաև Անդրանիկ Խալոյանը։ Հենց այս համատեքստում է Մադաթյանը մեկնաբանում ավագանու նախկին անդամի կողմից սեփականատերերից հավելյալ գումար պահանջելու փաստը։

Այսպիսով՝ այս գործով նոր քննություն է սպասվում։ Թե նախաքննական որ մարմինը կզբաղվի ավելի քան 15 տարի մի դատարանից մյուս դատարանն անցնող աղմկահարույց գործով, պարզ կլինի առաջիկա օրերին։

Ռոզա Վարդանյան