Օդում մնացած հարյուր հազարավոր դոլարներ. բնակարան են գնել Երևանի կենտրոնում, բայց մնացել ձեռնունայն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Երևանի Պուշկին 51/1 հասցեի շենքում ավելի քան 15 տարի առաջ մի խումբ քաղաքացիներ առնվազն տասնյակ հազարավոր դոլարներ են վճարել բնակարան ձեռք բերելու համար, սակայն մինչ օրս ձեռնունայն են․ իրենց գնած բնակարաններում այսօր այլ մարդիկ են բնակվում։

Շահեն Հովհաննիսյանը ցույց է տալիս այն բնակարաններից մեկը, որոնք ձեռք բերելու պայմանագիր է կնքել կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ 2005 թվականին։ 1 քառակուսի մետրի համար վճարել է 700-800 դոլար, երեք բնակարանի համար՝ ընդհանուր 192 հազար դոլար։

Վեց տարի անց, երբ շենքը պատրաստ էր, և սեփականատերերն արդեն սկսել էին վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ՌԴ-ում գտնվող Պապոյանը զանգ է ստանում Երևանից և վերադառնում Հայաստան։ Իր գնած բնակարանում Շահեն Հովհաննիսյանը նոր բնակիչների է հանդիպում։

Կառուցապատող ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը 2012 թվականին ազատազրկվում է 9 տարով, իսկ շենքի բնակարանները դրվում են արգելանքի տակ։ Քննչական մարմիններից սեփականատերերին վստահեցնում են՝ ձեր բնակարանների հարցը շուտով կլուծվի։ Ամիսներ անց Հովհաննիսյանն ու ևս մի քանի սեփականատերեր զանգեր են ստանում մի քանի անձանցից, որոնցից մեկն այդ ժամանակ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Խալոյանն է։

Ամիսներ անց բնակիչներն անակնկալ իմանում են, որ բնակարանները հանվում են արգելանքից և վաճառվում։ Վրդովված քաղաքացիները կրկին հանդիպում են Անդրանիկ Խալոյանի հետ, որն արդեն այլ պատասխանատուի անուն է հնչեցնում։

Շահեն Հովհաննիսյանի խոսքով՝ Խալոյանի մատնանշած Համիկը «Նեպտունի Համիկ» մականվամբ հայտնի Աշոտ Ավետիսյանն է, որի հետ հանդիպել է գործով տուժող ճանաչված Լաուրա Մադոյանը․ վերջինս շենքում բնակարան է ձեռք բերել դեռևս 2009 թվականին։ Երկու տարի անց վերադառնալով արտերկրից՝ բնակարանի դուռը գտել է փոխված, վրան էլ գրություն՝ Անդրանիկ Խալոյանի հեռախոսահամարով։

Շենքի հասցեն այս ընթացքում մի քանի անգամ փոխվել է, սկզբում Սարյան, ապա՝ Եկմալյան, իսկ վերջում Պուշկին։ Ավելին՝ փոփոխվել է նաև հարկայնությունը․ եթե սկզբում հարկերի հաշվարկը սկսվում էր գետնի մակարդակից, ապա որոշ ժամանակ անց առաջին հարկը սկսել են հաշվարկվել հասարակական տարածքների վերին հարկից։

Այս խնդրի մասին Factor TV-ին Երևանի քաղաքապետարանից այսպիսի պատասխան են տվել․ «Քաղաքացի Անդրանիկ Խալոյանը սեփականության իրավունքով ունեցել է հողամաս՝ 2-րդ Եկմալյան փողոց, 5 հասցեով: 2011թ. և 2015թ. դիմել է Երևանի քաղաքապետարան, քաղաքապետի կողմից համաձայնեցվել են բնակելի շենք կառուցելու նախագծեր, որոնց հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշումներով, թվով 53 բնակարանների թույլտվությամբ: Ապա Անդրանիկ Խալոյանը դիմումի հիման վրա առանձին բնակարանների գործառնական նշանակությունը փոխվել է հասարակականի: Այնուհետ սեփականության վկայականների հիման վրա սեփականատերերը դիմել են գույքի բաժանման համար, ինչը և տեղի է ունեցել: Սա ենթադրում է, որ բնակարանների քանակը կարող է և փոխված լինել, քանի որ ինչպես վերը նշվեց սեփականության վկայականների հիմքով դիմումների առկայությամբ տեղի է ունեցել գույքի բաժանում: Ինչ վերաբերում է Պուշկինի 51/1 հասցեին, ապա այն տրամադրվել է Երևանի քաղաքապետի կողմից համաձայնեցված բնակելի շենք կառուցելու վերաբերյալ նախագծերի հիման վրա»։

Սուսաննա Բալայանը ևս այս շենքի բնակարանատերերից է․ նա էլ պայմանագիր է կնքել 2009 թվականին։ Կառուցապատող Պապոյանի ազատազրկումից հետո Սուսաննան նույնպես հանդիպել է Անդրանիկ Խալոյանի հետ։ Կնոջ խոսքով՝ Խալոյանն իր առաջ նույնպես պայման է դրել՝ ավելի գումար վճարել բնակարանի ստացման համար։

2007 թվականին բնակարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել նաև Սուսաննայի քույրը՝ Նաիրա Բալայանը։ Նրա խոսքով՝ պարզվել է, որ կառուցվող շենքի շինթույլտվությունը տրամադրվել է շենքը շահագործման հանձնելուց մի քանի տարի անց միայն։

Նաիրայի խոսքով՝ երբ համբերությունը սպառվել է, որոշել են, այսպես ասած, «գրավել» շենքը, մի կերպ մուտք են գործել առաջին հարկ և մի քանի քաղաքացիներով բնակություն հաստատել այնտեղ։ 2 շաբաթ անց երեկոյան շենք են ներխուժում ոստիկանները և բռնի ուժով բնակիչներին վտարում առաջին հարկից։ Օրեր անց Նաիրան հանդիպում է Անդրանիկ Խալոյան հետ։

Բնակիչները դիմել են պատկան մարմիններին, սակայն տարիներ շարունակ որևէ լուծման չեն հասել։  Հետո դիմել են դատարան, քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են վեր հանվել։ Նրանց փաստաբան Արայիկ Պապիկյանը պնդում է՝ իրավապահները ոչ պատշաճ քննություն են իրականացրել։

Factor TV-ն կապ հաստատեց Երևանի ավագանիում 2009-2013 թվականներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Խալոյանի հետ։ Նա նշեց, որ առողջական խնդիրներ ունի և ուղղորդեց դիմել իր փաստաբան Սարգիս Մադաթյանին։ Ներկայացուցիչն իր խոսքի սկզբում ընդգծեց՝ խնդրահարուց շենքերը կառուցված են Խալոյանին պատկանող հողի վրա։

Փաստաբանի պնդմամբ՝ կառուցապատող ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը ժամանակի ընթացքում սկսել է վաճառել իրեն չպատկանող գույքերը, ինչի հետևանքով տուժողի կարգավիճակում է հայտնվել նաև Անդրանիկ Խալոյանը։ Հենց այս համատեքստում է Մադաթյանը մեկնաբանում ավագանու նախկին անդամի կողմից սեփականատերերից հավելյալ գումար պահանջելու փաստը։

Իրավիճակի գլխավոր պատասխանատու Գագիկ Պապոյանը նախորդ տարի մահացել է։

Ի վերջո, ով կամ ովքեր պետք է փոխհատուցեն մեկ տասնյակից ավելի տուժող ճանաչված քաղաքացիներին։

Այս տարեսկզբին Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել գործով քննիչի և դատախազի՝ արձանագրված խախտումների մասով նախաձեռնված քրեական վարույթի կարճման որոշման դեմ տուժողների ներկայացրած բողոքը բավարարել. փաստացի, գործի քննությունը պետք է վերսկսվեր։ Բայց այն կրկին բողոքարկվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան