Պուտինի խոսքերը հերթական մանիպուլյացիան են, նա ցանկանում է շարունակել պատերազմը․ Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 30-օրյա հրադադարի առաջարկի մասին հայտարարությունները «շատ կանխատեսելի» են և «շատ մանիպուլյատիվ»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բոլորս Ռուսաստանից լսեցինք շատ կանխատեսելի, շատ մանիպուլյատիվ խոսքեր՝ ի պատասխան ճակատում հրադադարի գաղափարին. նա, ըստ էության, պատրաստվում է մերժել։ Պուտինը, իհարկե, վախենում է ուղիղ ասել Թրամփին, որ ցանկանում է շարունակել պատերազմը, ցանկանում է շարունակել սպանել ուկրաինացիներին»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ «այդ պատճառով Մոսկվայում հրադադարի գաղափարը շրջապատում են այնպիսի նախապայմաններով, որ ընդհանրապես ոչինչ չստացվի, կամ ինչքան հնարավոր է՝ երկար ոչինչ չստացվի։

Ըստ նրա՝ «Պուտինը հաճախ է դա անում. նա ուղղակիորեն «ոչ» չի ասում, բայց դա անում է այնպես, որ ձգձգում է գրեթե ամեն ինչ և անհնար է դարձնում նորմալ որոշումները»:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում «այժմ այս ամենը համարում են հերթական ռուսական մանիպուլյացիա»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է եղել կազմակերպել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Պուտինն ասել է, որ դրանք այն հարցերն են, որոնք պետք է քննարկվեն նախքան հրադադարի համաձայնության հասնելը։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ նման վերահսկողությունը կարող է իրատեսորեն ապահովվել «ամերիկյան և եվրոպական հնարավորություններով»։

«Մենք պայմաններ չենք դնում, որոնք ինչ-որ բան բարդացնում են: Սա այն է, ինչ անում է Ռուսաստանը։ Ինչպես միշտ ասել ենք՝ միակը, որը կձգձգի, միակը, որը կլինի ոչ կառուցողական, Ռուսաստանն է։ Նրանց պատերազմ է պետք»,- հավելել է Զելենսկին՝ կոչ անելով ճնշել Պուտինին։

Հիշեցնենք, որ Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ ՌԴ-ն  համաձայն է հրադադարի ԱՄՆ-ի առաջարկին, սակայն նրբություններ կան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի