Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հռոմի Պապին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի առթիվ

Լուրեր

25.05.2026 | 12:29
«Խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»․ ԿԳՄՍ-ն՝ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի փակման մասին
25.05.2026 | 12:20
Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
25.05.2026 | 12:11
Ռուբիոն վաղը Հայաստան կգա // Մեդվեդևը սպառնում է ՀՀ-ին գազի գնի թանկացմամբ․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 12:09
Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:06
Սամվել Կարապետյանը հայտարարություն է անում․ ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:02
Արման Թաթոյանի քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:01
Մեդվեդևը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին
25.05.2026 | 11:55
Լուիս Սուարեսի հեթ-տրիկն օգնել է «Ինտեր Մայամիին» հաղթել 6։4 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:31
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով պատրաստ է
25.05.2026 | 11:21
Կործանիչներ՝ Երևանի երկնքում․ ԶՈՒ-ն պատրաստվում է շքերթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:11
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար և երկու «Iveco» մակնիշի բեռնատարներ. կան տուժածներ
25.05.2026 | 11:08
Հինգ երկրներ արգելափակել են Կիևին ՆԱՏՕ-ի լրացուցիչ օգնության՝ Ռյուտեի ծրագիրը
25.05.2026 | 10:59
Զովունիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ
25.05.2026 | 10:47
Էդուարդ Սպերցյան․ «Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25.05.2026 | 10:38
ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի կապակցությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին շնորհավորական նամակ է հղել․ այս մասին նշված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Մաղթում եմ շուտափույթ ապաքինում և Ձերդ Սրբության առողջության համար համայն աշխարհից հնչող աղոթքներին։

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական սերտ կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր և մշակութային ժառանգության վրա խարսխված միջպետական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։

Երախտապարտ ենք Ձերդ Սրբության խաղաղության ուղերձների համար՝ ուղղված հայ ժողովրդին։ Աշխարհում ահագնացող պատերազմների և բռնությունների պայմաններում, առավել քան երբևէ, պետք է հետևել արդարության և համերաշխության, ժողովուրդների հաշտեցման Ձերդ Սրբության կոչերին»,-նշված է ուղերձում։

ՀՀ նախագահն իր ուղերձում նաև վստահություն է հայտնել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նվիրական ու վեհ առաքելությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը։

«Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է ուղերձում։