Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Օջալանի հետ հանդիպած քրդական կուսակցության անդամներին

Լուրեր

08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատվիրակությանը, որը հանդիպել է Իմրալի կղզում բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։

«Եթե հանդիպում խնդրեն, ես այն կտամ»,- իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Էրդողանը։

Այս հայտարարությունից հետո քրդամետ կուսակցության անդամ Ահմեդ Թյուրքը, որը տեսակցել է Օջալանին, ասել է, որ ցանկանում են հանդիպել Էրդողանին։

«Իհարկե, պարոն նախագահն այս երկրի ղեկավարն է։ Մենք կցանկանայինք հանդիպել նրա հետ և փոխանցել մեր պատկերացումներն այս հարցի լուծման վերաբերյալ։ Պարոն նախագահի հետ հանդիպումը շահավետ կլիներ։ Նրա գաղափարները լսում ենք նաև անմիջապես նրանից։ Դեռ տեսակցության հարցում չի եղել, բայց կարծում եմ՝ մեր ընկերներն այս հարցով դիմում կներկայացնեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օջալանը կոչ էր արել PKK-ին վայր դնել զենքերը և ինքնալուծարվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի