Էրդողանը ողջունել է Սիրիայի իշխանությունների և Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի համաձայնությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է քրդերի գլխավորած, ԱՄՆ-ի աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) և Սիրիայի նոր կառավարության միջև համաձայնագիրը՝ ասելով, որ դրա ամբողջական իրականացումը կնպաստի երկրում անվտանգությանն ու կայունությանը, գրում է Duvar-ը։

SDF-ը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքի մեծ մասը, և որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն՝ Թուրքիայի քուրդ զինյալների հետ կապերի պատճառով, համաձայնագիր էր ստորագրել՝ միանալու Սիրիայի նոր պետական ​​կառույցներին։

«Սիրիայում նախօրեին ձեռք բերված համաձայնագրի լիարժեք կատարումը կնպաստի երկրի անվտանգությանն ու կայունությանը։ Դրա շահառուները կլինեն մեր բոլոր սիրիացի եղբայրներն ու քույրերը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարևան Սիրիայի տարածքային ամբողջականությանը, նրա միասնական կառուցվածքի պահպանմանը, նրա միասնության ու կայունության ամրապնդմանը»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ թուրք պաշտոնյան ասել էր, որ Անկարան «զգուշորեն լավատեսորեն» է տրամադրված գործարքի վերաբերյալ, սակայն կենտրոնացել է դրա իրականացման վրա:

«SDF-ը նախկինում խոստումներ է տվել, ուստի մենք դիտարկում ենք իրականացմանը, այլ ոչ թե մտադրության արտահայտմանը»,- Reuters-ին ասել էր պաշտոնյան:

SDF-ի և Դամասկոսի միջև համաձայնագիրը ուշագրավ է նաև ֆոնին, որ PKK-ի այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ կդադարեցնի ռազմական գործողությունները թուրքական պետության դեմ՝ բանտարկված առաջնորդ Աբդուլահ Օջալանի զինաթափման կոչից հետո:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր երկրի պետական ​​կառուցվածքում քրդական ուժերի ինտեգրման բեկումնային համաձայնագրի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի