Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները կհավատարմագրվեն․ ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել քննարկման

Լուրեր

08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ըստ որոշման հիմնավորման՝ ներկայում ՀՀ-ում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն:

Առաջարկվող նոր կարգավորմամբ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հինգ տարի ժամկետով կհավատարմագրվեն և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

Ակնկալվում է, որ  մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման արդյունքում հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին։ Գործընթացը կնպաստի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Քննարկման ներկայացված նոր նախագծով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կստեղծվի մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, կհաստատվեն դրա դրա անհատական կազմն ու աշխատակարգը: Հանձնաժողովը կքննարկի փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն՝ կազմակերպությանը համապատասխան վկայական տալու, մերժելու կամ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Հավատարմագրման հայտ կարող են ներկայացնել իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։

Որպես պահանջ սահմանվում է, որ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան առանձնացված տարածք՝  ապահովված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով։ Կազմակերպությունը պետք է ունենա նաև մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար  համապատասխան նյութատեխնիկական միջոցներ (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ):

Կազմակերպությունը պետք է տիրապետի նաև փորձագիտական գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ աշխատակազմին առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, կոմունալ ծախսերի վճարումներ և այլն ապահովելու համար:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 28-ը ներառյալ: