Մի շարք ոլորտներում շրջանառության 5% հարկը կդառնա 1%. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
Բոլորը

ՀՀ կառավարությունը 2025 թվականից կմեկնարկի յոթամյա նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական գործիքակազմից, որոնցից առաջինը աջակցության ծրագրերն են, որոնք կենտրոնանալու են երեք հիմնական ուղղությունների վրա։

«2022 թվականի մարտի 1-ից ներգրավված կամ ներգրավվող աշխատանքային միգրանտների դեպքում ընկերությունները կստանան եկամտահարկի 60 տոկոս աջակցություն։ Եկամտահարկի 60 տոկոսը կվերադարձվի այն ընկերություններին, որոնք կընդունեն նորավարտ բուհական շրջանավարտների, ինչպես նաև վերամասնագիտացված մասնագետների։ Եկամտահարկի 50 տոկոս աջակցություն կտրամադրվի այն ընկերություններին, որոնք ներգրավում են վերապատրաստվող աշխատակիցների»,- նախագիծը ներկայացրեց Մխիթար Հայրապետյանը։

2025 թվականի հունվարի 1-ից ծրագրի շահառու կարող են դառնալ համակարգիչների և օպտիկական սարքավորումների արտադրության, օդանավերի և տիեզերանավերի արտադրության, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտներում գործող ընկերությունները։

Իսկ այս ոլորտներում աշխատողների շրջանառության հարկը 5%-ից կդառնա 1%։

Մանրամասները՝ տեսանյութում։