ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ճապոնիան կընդլայնեն Հայաստանում փախստական երեխաների համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ 300,000 երեխաների և դեռահասների կտրամադրվի աջակցություն առողջապահական, սոցիալական և կրթական ծրագրերի միջոցով՝ բարելավելու նրանց հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական բարեկեցությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ճապոնիայի կառավարությունը հայտարարել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլարի նոր նախաձեռնության մասին Հայաստանի ամբողջ տարածքում էթնիկ հայ փախստական երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող համայնքների հասակակիցներին հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրելու նպատակով: Այս աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորություն կունենա ընդլայնելու աջակցությունը շուրջ 300,000 երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև գրեթե 150,000 ծնողներին՝ ներգրավելով տարբեր ոլորտներում երեխաների հետ աշխատող 5600 ծառայություն մատուցողների․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։

Ծրագիրը նախատեսված է տրամադրելու հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների շրջանակում՝ բարելավելով միջոլորտային համակարգումն ու մասնագետների ուղղորդումը: Երեխաների բարեկեցության ապահովման ուղղությամբ ազգային համակարգերի կարողությունները զարգացնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցի քաղաքապետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ:

Համայնքային մակարդակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ծառայություններ մատուցողներին՝ բուժաշխատողներին, հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, տրամադրելով վերապատրաստում, խորհրդատվություն և ուղղորդման մեխանիզմներ՝ զարգացնելու նրանց մասնագիտական կարողությունները՝ կիրառելու համար հոգեկան առողջության աջակցության գործիքների և ռեսուրսների լայն շրջանակ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կհամագործակցի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ մշակելու քաղաքականություններ, կարգավորող շրջանակներ և վերահսկողության մեխանիզմներ՝ ծառայություններ մատուցողների և հաստատությունների աշխատանքը ուղղորդելու նպատակով:

«Շատ երկրներ չունեն հոգեկան առողջության համար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, և աջակցության կարիք ունեցող մարդիկ չեն ստանում համապատասխան ծառայություններ: Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են տեղի ունենալ հակամարտություններ ու աղետներ, ինչը մեծացնում է այս ոլորտում աջակցության անհրաժեշտությունը», – նշեց Վրաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մշտական ներկայացուցիչ պրն Ջունջի Վակույին: «Ճապոնիան մի երկիր է, որը հաճախակի է ենթարկվում այնպիսի աղետների, ինչպիսիք են երկրաշարժերը, և 1995 թվականի Մեծ Հանշին-Ավաջի երկրաշարժից հետո մենք խորը գիտելիքներ ենք կուտակել աղետից տուժածների հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ: Օգտվելով այս գիտելիքներից՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայություններ է տրամադրել բազմաթիվ աղետներից տուժածներին»։

«Մեր նպատակն է ցուցաբերել կարեկից, անհատական խնամք հակամարտությունից տուժած յուրաքանչյուր երեխային: Մենք ցանկանում ենք օգնել այս երեխաներին մոռանալ անցյալ հակամարտությունների տրավմաները և հույս վերգտնել: Երեխաների բարեկեցության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծ փորձառության վրա հիմնվելով՝ մենք ցանկանում ենք անել այնպես, որ նրանք հնարավորություւն ստանան պատկերացնել և հավատալ լավ ապագային: Սա շարունակությունն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր նախորդ հաջողված գործընկերության՝ 2021 թվականի հրատապ դրամաշնորհային աջակցության, որը լուծեց հրատապ մարդասիրական կարիքները Հայաստանում», – նշեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան ն.գ. պրն Յուտակա Աոկին:

«Որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա իրացնել հոգեկան առողջության և բարեկեցության իր իրավունքը, մենք պետք է աշխատենք տարբեր ոլորտներում՝ համայնքային մակարդակում ինտեգրված մոտեցմամբ: Իրականացման եղանակներն ու գործիքները պետք է հարմարեցված լինեն տղաների և աղջիկների, ինչպես նաև նրանց տարբեր տարիքային խմբերի պահանջներին՝ վաղ մանկությունից մինչև պատանեկություն,— նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:— Այս ծրագրի շրջանակում մենք նաև միավորում ենք ջանքերը՝ խթանելու բնակչության շրջանում դրական վերաբերմունքը, անհրաժեշտության դեպքում նաև հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունների պահանջարկը»:

Առողջապահության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համագործակցությամբ մշակելու է հոգեկրթության, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և վարման վերաբերյալ վերապատրաստման և խորհրդատվության ստանդարտացված փաթեթներ առողջապահական ծառայություններ մատուցողների համար: Պարբերաբար կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ փախստական երեխաների, հյուրընկալող համայնքների նրանց հասակակիցների և ծնողների համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կկազմակերպի հոգեբանական առաջին օգնության վերաբերյալ վերապատրաստումներ առաջնային օղակի ծառայություններ մատուցողների՝ հոգեբանների և սոցիալական աշխատողների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների համար՝ սահմանափակ թվով առաջնային օղակի մասնագետներ ունեցող համայնքներում հոգեկան առողջության աջակցության հասանելիությունն ընդլայնելու նպատակով:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖը նաև կմեկնարկի տասը դպրոցներում հոգեկան առողջության ծառայությունների փորձնական ծրագիր՝ նպատակ ունենալով ստեղծելու մոդել, որը կարող է կիրառվել ամբողջ երկրում: Բացի այդ աջակցություն կտրամադրվի երիտասարդական աշխատողներին՝ զարգացնելու նրանց կարողությունները՝ աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ միաժամանակ կանխելով հուզական այրումը: Եվ վերջապես, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև ստեղծելու է ուսուցողական նյութեր հոգեկան առողջության վերաբերյալ՝ խթանելու սոցիալ-հուզական հմտությունները, ինքնախնամքն ու դիմակայունությունը: