Ուկրաինայի Ռադան 2-րդ փորձից ընդունել է Զելենսկիի լեգիտիմությունը հաստատող և պատերազմից հետո ընտրություններ անցկացնելու մասին բանաձևը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն Ռադան 268 ձայնով հավանություն է տվել երկրում ժողովրդավարության մասին բանաձևին՝ ռուսական ագրեսիայի համատեքստում։ Փաստաթուղթը հաստատում է նախագահ Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունը և ընտրությունների անհնարինությունը մինչև խաղաղության հաստատումը։

«Երկրորդ փորձով այսօր մենք վերջապես քվեարկեցինք ժողովրդավարության [և Զելենսկիի ու ապագա ընտրությունների աջակցության] մասին թիվ 13041 բանաձևի օգտին։ Սա այն է, որը երեկ ձախողվել էր։ Կողմ՝ 268»,- գրել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Բանաձևի իրավաբանական անվանումն է՝ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի հայտարարությունը ռուսական ագրեսիայի համատեքստում Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին»։ Դրանում նշվում է, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է պատասխանատու այն բանի համար, որ ներկայում անհնար է Ուկրաինայում կազմակերպել ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ միջազգային դիտորդների հրավիրելով, որոնք այդպիսին կճանաչվեն միջազգային հանրության կողմից։

Խորհրդարանը նշում է, որ երկրում ՌԴ լայնամասշտաբ ներխուժման համատեքստում մտցված ռազմական դրությունը թույլ չի տալիս ընտրություններ անցկացնել Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան։ Միաժամանակ, ուկրաինացի ժողովուրդը համախմբված է այն համոզմունքի հարցում, որ նման ընտրություններ պետք է տեղի ունենան պատերազմի ավարտից հետո։ Ռադան ուկրաինացի ժողովրդի անունից հայտարարում է, որ Ուկրաինան՝ որպես ժողովրդավարական երկիր, երբ իր տարածքում ապահովի համապարփակ, արդար և կայուն խաղաղություն, խորհրդարանի որոշմամբ, կհայտարարի նախագահի ընտրությունների անցկացման մասին։

Խորհրդարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրվել է ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով։ Նրա մանդատը կասկածի տակ չի դնում ուկրաինացի ժողովուրդը և Գերագույն Ռադան։

Այն նաև կոչ է անում միջազգային հանրությանը միավորել ջանքերը՝ ընդհանուր հաղթանակի հասնելու, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան դադարեցնելու և Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի