Առնվազն տարօրինակ է, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս նման հայտարարությամբ. Արցախի ԱԳՆ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից հանրապետության տարածքում ուսումնամարզական հավաքների և պարապմունքների անցկացումը ԱՀ ինքնիշխան իրավունքն է և գտնվում է բացառապես Արցախի Զինված ուժերի իրավասության դաշտում: Արցախում ՊԲ ավիացիայի ուսումնամարզական վարժանքներին Ադրբեջանի արձագանքի և հնչեցրած սպառնալիքի մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեցին Արցախի ԱԳՆ-ից:

«Առնվազն տարօրինակ է, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս նման հայտարարությամբ։ ԱՀ ՊԲ կողմից հանրապետության տարածքում ուսումնամարզական հավաքների և պարապմունքների անցկացումը Արցախի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է և գտնվում է բացառապես Արցախի Զինված ուժերի իրավասության դաշտում։ Իրականացվող ուսումնամարզական շրջաթռիչքներն անց են կացվում ՊԲ մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն, որի նպատակն է վարժանքներում ներգրավված անձնակազմի հմտությունների կատարելագործումն ու նրանց մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը»,- Ստեփանակերտի դիրքորոշումը փոխանցեց ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-28-ը ՊԲ ավիացիան ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնում՝ մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ներգրավմամբ: Անդրադառնալով այս վարժանքներին՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել էր առաջնագծում իրավիճակը սրելու մեջ և սպառնացել համարժեք պատասխան տալ՝ հայտարարելով, որ ցանկացած օդային միջոց, որը կփորձի մոտենալ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների առաջնային դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: