Ինչով են զբաղված 582 հազար դրամ աշխատավարձ ստացող երկու պաշտոնյաները․ Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյանը տառացիորեն նույն պատասխանն են տվել

Լուրեր

31.03.2025 | 03:50
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 43-ի նախնական տվյալները
31.03.2025 | 02:05
2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:53
Ովքե՞ր են այս պահին ներկա ՔՊ-ի Գյումրիի շտաբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:43
Նախնական արդյունքներով՝ Փարաքարում հաղթում է «Միասնություն» դաշինքը
31.03.2025 | 01:35
Պետք ա հասկանանք իրավիճակը ՔՊ ական պատգամավորը` թիմակցի պահվածքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:31
Շրջայց եմ անում. ոստիկանապետի տեղակալը` ՔՊ շտաբի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:27
Այս պահին ՔՊ-ն Գյումրիում միայնակ իշխանություն չի ձևավորում. Վահե Ղալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:24
Հանգստացեք հլը, ե՞ս եմ վիրավորել լրագրողներին. Վիլեն Գաբրիելյանը՝ ՔՊ շտաբի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:11
Շիրակի մարզպետը հունից դուրս եկավ. լրագրողները պնդում են, որ նա քվեատուփի մոտ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:00
Եկել եմ կուսակից ընկերներիս աջակցելու. Լոռու մարզպետը խուսափում է պատասխանել քվեների մասին հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 00:52
Ինչ իրավիճակ է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբում. ՈՒՂԻՂ
31.03.2025 | 00:13
Թրամփը «շատ զայրացած է» Պուտինի վրա և սպառնում է ՌԴ նավթի ոլորտին ուղղված նոր պատժամիջոցներով
30.03.2025 | 23:56
Սարիկ Մինասյանն առաջատարն է 31/69 ընտրատեղամասում
30.03.2025 | 23:51
Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
30.03.2025 | 23:31
31/46 ընտրատեղամասում հաղթում է Վարդան Ղուկասյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատավորների ընդհանուր ժողովը 2024 թվականի օգոստոսին ընտրել է ուսումնական հարցերի հանձնաժողովի երկու անդամի՝ Սլավիկ Թորոսյանին և Գաբրիել Պետրոսյանին, որոնք ինքնառաջադրվել էին։ Այս ընտրությունը դժգոհության առիթ դարձավ հատկապես հասարարական կազմակերպությունների շրջանում, քանի որ դատավորների նման ընտրությունն ընկալվեց որպես քաղհասարակությունից մանդատ խլել։

Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի աշխատանքների ծավալում ներառվում է նաև դատավորների համար ուսումնական նպատակով միջազգային այցեր և վերապատրաստումներ կազմակերպելը, ինչը ենթադրում է միջազգային գործընկերների հետ լայն կապեր, սերտ համագործակցություն և, ըստ այդմ, անգլերենի իմացություն։ Այս աշխատանքներն ուսումնական հանձնաժողովում հիմնականում իրականացնում էր դրա անդամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության առաջադրմամբ ընտրված Հասմիկ Հարությունյանը։

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը՝ դատավոր հանդիսացող, երկուսը՝ դատավոր չհանդիսացող անդամներ։ Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

Այս հանձնաժողովի անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու, իսկ դատավոր չհանդիսացող անդամները՝ նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն այս անգամ ևս որպես թեկնածու առաջադրել էր կազմակերպության իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանին։ Դատավորները, սակայն, նրան չեն ընտրել՝ նախապատվությունը տալով միջազգային համագործակցության փորձ չունեցող և անգլերենին չտիրապետող թեկնածուների։ Չեն ընտրվել նաև իրավաբան-գիտնական Տիգրան Խաչիկյանը, Արման Թադևոսյանը և փաստաբան Լուսինե Մկրտչյանը, որոնք ինքնառաջադրվել էին։ 

Ովքեր են ընտրված թեկնածուները

Հանձնաժողովի անդամ ընտրված Սլավիկ Թորոսյանը եղել է դատավոր և միայն վերջերս է տարիքը լրանալու կապակցությամբ թոշակի անցել։ Այսինքն՝ դատավորները նախընտրել են իրենց գործընկերոջը։ Գործընկերային հարաբերությունները, ըստ ամենայնի, առաջնային են եղել նաև մյուս թեկնածուի՝ Գաբրիել Պետրոսյանի պարագայում։

Վերջինը դատավոր Հարություն Պետրոսյանի հայրն է, նախկին քննիչ։ Հանձնաժողովի անդամի ընտրության օրը մամուլում հրապարակում եղավ, որ Հարություն Պետրոսյանը զանգահարել է դատավորներին ու խնդրել քվեարկել հոր օգտին։ Հարություն Պետրոսյանը հոր ընտրության ժամանակաշրջանում եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։ Ավելի ուշ տեղափոխվել է Վերաքննիչ քրեական դատարան։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դատավորի հայրը՝ Գաբրիել Պետրոսյանը, հանձնաժողովի անդամ է եղել նաև այս ընտրությանը նախորդած 4 տարիների ընթացքում և երբևէ աչքի չի ընկել իր ակտիվ գործունեությամբ։

Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի անդամներն իրենց գործունեության համար վարձատրվում են։ Դատավոր չհանդիսացող անդամների գործունեության համար հատուցման չափը կազմում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ամսական բազային աշխատավարձի յոթնապատիկը։

2024 և 2025 թվակաների պետական բյուջեի մասին օրենքների համաձայն՝ բազային աշխատավարձը 83,200 դրամ է, որի յոթնապատիկը կազմում է 582,400 դրամ՝ հարկերը և այլ վճարները ներառյալ, այսինքն՝ Սլավիկ Թորոսյանի ու Գաբրիել Պետրոսյանի ամսական աշխատավարձը կազմում է 582 400 դրամ։

Հաշվի առնելով, որ Սլավիկ Թորոսյանի և Գաբրիել Պետրոսյանի ընտրությունից հետո շուրջ 5 ամիս է անցել, նրանց գրավոր հարցումներ ենք ուղարկել՝ պարզելու համար, թե ընտրվելուց ի վեր ի՞նչ գործունեություն են իրականացրել՝ որպես Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ։

Ի պատասխան՝ Թորոսյանն ու Պետրոսյանը տառացիորեն նույն գրությունն են ուղարկել․ «Տեղեկացվում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի 2024 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ ընտրելու մասին» թիվ 114 որոշմամբ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամ ընտրվելուց մինչ օրս իրացրել եմ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 08.11.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 041 որոշմամբ Ուսումնական հարցերի հանձնաժողովին վերապահված գործառույթները»:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, և բոլոր որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին քվեարկում է անդամների մեծամասնությունը։ Ավելին՝ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից։

Արաքս Մամուլյան