Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույց է հրապարակել

Լուրեր

30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։

«Հարավային Կովկասում և դրանից դուրս տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները, գերտերությունների տնտեսական հակազդեցությունների պայքարը, ընթացող հակամարտություններն ու ակտիվ ռազմական գործողությունները պայմանավորել են Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրը։ Մենք ապրում ենք փոխկապակցված ու միաժամանակ բաժանված աշխարհում, և Հայաստանի Հանրապետությունը մաս է կազմում այդ մեծ պատկերի՝ կրելով թե ռիսկերն ու վտանգները և թե ստեղծվող հնարավորությունները։

2022 թվականից արդեն ավելի քան 1000 օր շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը փոխել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված անվտանգային իրավիճակը, ուժերի և ազդեցությունների դասավորվածությունը։
2025 թվականի ընթացքում քիչ հավանական ենք համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն ու երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ այնպիսի լուծումների ձեռքբերումը, որոնք կունենան կենսունակության բավարար մակարդակ։ Դրանով պայմանավորված՝ հատկապես եվրոպական պետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կշարունակեն ակտիվ սպառազինման, երկարատև պաշտպանական ու տնտեսական ինքնավարության խորացման
քաղաքականությունը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համաս խմբավորման կողմից Իսրայելի դեմ իրականացրած հարձակումը և դրան հաջորդող պատերազմը Գազայում վերափոխեցին Մերձավոր Արևելքում առկա փխրուն ստատուս քվոն։ Հաջորդիվ, Գազայում ընթացող ռազմագործողությունները, դրանց զարգացումը Լիբանանում, Եմենի հութիների ռազմական գործողությունները, Իսրայել-Իրան փոխադարձ հարվածներն ու դրանց կրկնվելու հավանականությունը, ինչպես նաև Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների կողմից Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումն ի ցույց
դրեցին, թե որքան բազմաշերտ են Մերձավոր Արևելքում ստատուս քվոն պայմանավորող գործոնները։ Հակամարտության այս օջախներում զարգացումները հանգեցրին տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների «ազդեցության գոտիների» փոփոխությունների կամ նորովի բորբոքեցին այդ պայքարը, ինչը վարարման էֆեկտով կարող է
նոր իրողություններ ստեղծել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

2025 թվականի ընթացքում Մերձավոր Արևելքում լարվածությունների ու տարբեր մասշտաբի և ինտենսիվության ռազմական գործողությունների միտումը ամենայն հավանականությամբ կպահպանվի, որը կզուգորդվի թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների ազդեցության պայքարի, մերձավորարևելյան պետություններում ներքին քաղաքական անկայունությունների, հումանիտար-տնտեսական լարումների, լոգիստիկ նոր
շղթաների ձևավորման համար պայքարի ու միգրացիոն անկանոն շարժերի բաղադրիչներով։

Սիրիայում ձևավորվելիք նոր իշխանության կրոնական ու էթնիկ հանդուրժողական քաղաքականություն որդեգրելու հնարավոր մոտեցմամբ պայմանավորված՝ 2025 թվականին ժողովրդագրական ու միգրացիոն ցածր կառավարելիության շարժերի հավանականությունը կնվազի։

2024 թվականը տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա, մինչև Ռուսաստան ու Հնդկաստան, անցկացված ընտրությունները, որոնք ներառել են ավելի քան 4 միլիարդ մարդու, փոխակերպել են միջազգային միջավայրը և նպաստել աշխարհաքաղաքական նախընտրությունների փոփոխությունների և անորոշությունների մեծացմանը։ 2025 թվականին
այդ փոփոխությունների նյութականացումը կոնկրետ գործողությունների տեսքով մեր տարածաշրջանի խնդիրներին կհաղորդի բարդության նոր մակարդակ՝ թե խուսանավման կամ այլ կերպ հասցեագրման ենթակա ռիսկերի և թե ռազմավարական ու մարտավարական հնարավորությունների առումով։

2023-2024 թվականներն աչքի են ընկել պետությունների ու վերպետական դերակատարների կողմից՝ խնդիրների քաղաքական և տնտեսական լուծումների փոխարեն ռազմական լուծումների գնալու գլոբալ միտումով։ Ընդ որում, իրենց այս նախընտրությունը պետական դերակատարները հաճախ մատուցում են «պատմական ճշմարտությունների» խոսույթի կամ սեփական անվտանգության ապահովման փաթեթավորմամբ։ 2025 թվականի ընթացքում այս միտումը կպահպանվի։

Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության ներքո պատերազմավարման ձևերն ու եղանակները կշարունակեն փոփոխվել, որոնք կդրսևորվեն ավելի բարձր շարժունակությամբ, ինքնուրույնությամբ, որոշումների արագ կայացման հնարավորություններով օժտված ստորաբաժանումների կիրառմամբ, ռազմադաշտում հակառակորդի առավելությունները նրա խոցելիության վերածելու մյուս կողմի նախաձեռնողականությամբ։ Խոցման միջոցներից պաշտպանությունը բյուջեի տեսանկյունից դառնում է ավելի թանկ, քան հարձակումը։ Նոր տեխնոլոգիաներն անհամաչափություն են մտցնում ռազմական գործողություններում, ինչպես նաև օբյեկտիվորեն դժվարացնում ռազմական կարողությունների ճշգրիտ գնահատումը։

Տարբեր պատերազմների և ռազմական բաղադրիչով զարգացումների վերլուծությունը վկայում է, որ առավել ինտենսիվ են դառնում ռազմագործողություններում միջնորդավորված ոչ պետական դերակատարների ներգրավումը։ Մյուս կողմից, կանոնավոր զինված ուժերին բնորոշ մոտեցումներով դրանց ֆինանսավորումը, ռազմական ուսուցումը, պատրաստությունը,
սպառազինումը և նման կազմավորումների օգտագործումը դրանց հետագա օրինականացումը դարձնում է նոր «նորմալություն»»,- ասված է զեկույցի ներածության մեջ։

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։